News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում, նոյեմբերի 20-ին, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին նվիրված ֆլեշմոբ կկազմակերպվի:

Հղորդում է մրցույթի կազմկոմիտեի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ժամը 14:00-ին Կասկադում միաժամանակ կկազմակերպվի մի քանի ֆլեշմոբ: Միջոցառման մասնակիցները կկանգնեն Կասկադի աստիճաններին եւ ազդանշանը լսելուն պես կկքանստեն՝ «Junior Eurovision» եւ «2011 Dalita» գրառումները պատկերելու համար»:

Ֆլեշմոբի ավարտից հետո մրցույթին Հայաստանը ներկայացնող Դալիթան փոքր հարցազրույց կտա:

Հիշեցնենք, որ 2010-ի նոյեմբերին Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցնի դեկտեմբերի 3-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանը միջազգային մրցույթին չորրորդ համարի ներքո կներկայացնի Դալիթան՝ «Welcome to Armenia» երգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ