News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում դեկտեմբերի 19-ին տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցված, աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայության շնորհանդեսը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագրի հանձնումը:

Այնուհետեւ կհանձնվեն Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) եւ Օքսֆորդի հայկական ընկերության սահմանած գիտական լրագրության 2011թ. մրցանակները, ինչպես նաեւ շնորհակալագրեր՝ առավել ակտիվ լրատվամիջոցներին:

Բացի այդ, տեղի կունենա ՀԱԸ տարեկան համաժողովը, որի ընթացքում կլսվի ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանի հաշվետվությունը ընկերության գործունեության վերաբերյալ, տեղի կունենան քննարկումներ: Այնուհետեւ կհանձնվեն Բյուրականի աստղադիտարանի եւ ՀԱԸ համատեղ սահմանած լավագույն գիտական աշխատանքի համար տարեկան մրցանակը, ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան (Երվանդ Թերզյանի անվ.) մրցանակը եւ Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի հավաստագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ