Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հայտնաբերել է համացանցում օրերս հայտնված սեքս ծառայությունների հայկական նոր կայքի հեղինակին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ`  նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: Նշենք, որ այս պահին այդ կայքը չի գործում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը ուսումնասիրում է համացանցում հայտնված սեքս ծառայությունների հայկական նոր կայքը: Հայաստանյան պարբերականներից մեկի փոխանցմամբ, «նոր կայքը հնարավորություն է տալիս լավ պատկերացում կազմելու թե ինչ սահմաններում են տատանվում գները: Հիմնականում` կապված տարիքից, հասակից, մազերի գույնից եւ այլն, գները տատանվում են 25 - 40 հազարի միջեւ, մինչեւ 50 հազար: Բարձր գին է համարվում մեկ ժամվա համար դասական սեքս ծառայության համար` 50 հազար դրամը, ընդ որում` առանց օրալ սեքսի: Իսկ այ, մեկ ամբողջ գիշերվա համար 150 հազար դրամի առաջարկ կա: Հայկական սեքս ծառայություններ մատուցող այս կայքում ընդգրկված են Երեւանը, Գյումրին, Վանաձորն ու Աբովյանը»: