News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերում հակառակորդի գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամ Սիմոնի Գյուլնազարյանը տան փոքր տղան էր: Նա Ճարտարագիտական համալսարնում է սովորել եւ ծառայությունը ավարտելուց հետո պետք է շարունակեր ուսումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը, հավելելով, որ նրանց ընտանիքում երեք երեխա են: «Մի քույր ու եղբայր էլ ունի: Հայրը շինարար է, պատշար, իսկ մայրը եկեղեցում խոհարար է աշխատում: Սկզբում զինկոմիսարիատից ասացին, որ ես լուրը հայտնեմ ընտանիքին, բայց ես չէի կարող, չկարողացա: Հորեղբորն ասացինք եւ նա փոխանցեց: Շատ ափսոս, շատ լավ երեխա էր, հոյակապ ընտանիք: Ամբողջ գյուղն է սգում նրանց հետ: Պատկերացրեք, թե հարազատներն ու ծնողները ինչ վիճակի մեջ են»,- փոխանցեց գյուղապետը:

Նրա ներկայացմամբ, 19-ամյա Արմանի թաղմանը նրա մայրն ու հարազատները այնքան են վատացել, որ Աշտարակից շտապօգնության մեքենա են կանչել գյուղ:

Նշենք, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հունիսի 20-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 18-ի առավոտյան ժամը 08.25-ի սահմանում ԼՂՀ պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամ Սիմոնի Գյուլնազարյանը, ով վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Տպել
Ամենաշատ