Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 14-ամյա տղայի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու առնչությամբ հարուցված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, օրերս ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեռեւս առաջին նիստի օրը նշանակված չէ: Քանի որ գործում ներգրավված են անչափահասներ, ենթադրելի է,որ դատաքննությանը կընթանա դռնփակ նիստում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 14-ամյա տղայի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշանակվել էին մի շարք փորձաքննություններ։
Նշենք, որ ըստ Քրեական օրենսգքրի 139-րդ հոդվածի` սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:




























