«Bugatti»-ն աշխատում է նոր «Veyron»-ի վրա, որը մինչեւ հարյուր արագություն կզարգացնի 1,8 վայրկայնի ընթացքում, այսինքն` 0,7 վայրկյանով ավելի արագ, քան «Veyron Super Sport»-ը: Նրա առավելագույն արագությունը կկազմի ժամում 467կմ, ինչը 48կմ/ժ-ով գերազանցում է «Veyron Super Sport»-ի ցուցանիշը: Համացանցում ի հայտ են եկել այդ մեքենայի առաջին լուսանկարները, տեղեկացնում է autonews.ru-ն:
Նման տպավորիչ արդյունքների հասնելու համար, «Bugatti»-ն նոր սուպերմեքենան կհագեցնի 1600-ուժանոց շարժիչով եւ քաշը կնվազեցնի 250 կգ-ով: «Դրա համար մենք մտածում ենք անհավանական տեխնոլոգիաների կիրառման մասին, օրինակ, անիվների առումով. դրանք ամբողջությամբ պատրաստվելու են ածխապլաստիկից»,-ասել է նախագծի գլխավոր ինժեներ Ջենս Շուլենբերգը:
Աշխարհի ամենաարագընթաց մեքենայի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ֆրանկֆուրտի միջազգային շոուում` 2013թ. սեպտեմբերին:





























