Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (ֆոտոռեպորտաժ):

Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վերջինս ընդունվել է աջ անրակի շրջանում հրազենային վնասվածքով:

Նրանց փոխանցմամբ` Հայրիկյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, անցնում է հետազոտություններ:

Այս պահի դրությամբ նախագահի թեկնածուի առողջական վիճակը միջին ծանրության է: