News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի դիրքերը, ճանապարհներն ու բնակավայրերը:

NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 21-ի ցերեկը եւ երեկոյան  Ադբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Չինարի եւ Բերդավան գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:  Գնդակոծումը կատարվել է խոշոր տրամաչափի եւ դիպուկահարի զենքերից:  Երեկոյան կրակ են բացել Հայաստան-Վրաստան  միջպետական ճանապարհի ուղղությամբ` Ոսկեպարի շրջանում: Ինքնաձիգային երկու կրակահերթ է արձակվել, այդ թվում` քաղաքացիական տրանսպորտի ուղղությամբ:

7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ֆոտոռեպորտաժներ