Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանին մատակարարվող գազի գինը կհաշվարկվի 1000 խմ-ն 189 դոլարով: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին: Նախարարը հայտարարեց, որ գազի գնի փոփոխություն չի լինի Մաքսային միությանը միանալու դեպքում:

Ա. Մովսիսյանը նշեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գազը մատակարարում էր 270 դոլարով, սակայն ընթացան բանակցություններ՝ այդ գինը 30%-ով սուբսիդավորելու մասին: Բանակցությունները շարունակվեցին մինչեւ այն պահը, երբ ընդունվեց որոշում Մաքսային միությանը միանալու մասին: «189 դոլարը չի փոխվելու»,- մեկ անգամ եւս կրկնեց էներգետիկայի նախարարը: