Սիրիան պատրաստ է քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնել Ռուսաստանի շնորհիվ, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի սպառնալիքների: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Սիրիան համապատասխան փաստաթղթեր կուղարկի ՄԱԿ ՝ քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու պայմանագրի վերաբերյալ, հայտնել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու առաջարկով հանդես էր եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ արձագանքելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարությանը, որ դա կկասեցնի Սիրիայի դեմ հարվածը: Անմիջապես դրանից հետո Օբաման խոստացել էր սպասել Սիրիայում ռազմական գործողություն սկսելու հարցում եւ Քերրիին Լավրովի հետ բանակցությունների էր ուղարկել, որոնք պետք է տեղի ունենան այսօր Ժնեւում:





























