Վրաստանում սեպտեմբերի 12-ին եւս մեկ հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ ռումբ է տեղադրված Թբիլիսիի օդանավակայանում: Հիշեցնենք, որ դա նույն օրվա ընթացքում 4-րդ հաղորդագրությունն է եղել: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, երեկոյան օդանավակայանում տագնապ է հայտարարվել՝ կապված հերթական ռումբի մասին ահազանգի հետ: Տարհանում է իրականացվել, սակայն ռումբ այդպես էլ չի հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», սեպտեմբերի 13-ին Վրաստանի ՆԳՆ-ն սահմանել է, որ կեղծ հաղորդագրության հեղինակը 13 ամյա դեռահաս է՝ Սամտրեդիա քաղաքից: Նախարարության տվյալներով՝ նրան հարցաքննել են եւ բանավոր նախազգուշացում տվել:

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում ռումբ էին փնտրում

 Վրացական երկրորդ հեռուստաալիքն այսօր դադարեցրել է հեռարձակումը՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ մտադիր է խստացնել ահաբեկչության մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար նախատեսված պատիժը, նման քայլերի գնացող անչափահասների ծնողները ստիպված են լինելու մեծ տուգանքներ վճարել: