Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի երկու օդանավեր նոյեմբերի 13-ին վթարի են ենթարկվել երկրի արեւմուտքում, հայտնում է Yle հեռուստառադիոընկերությունը:
Ըստ առկա տեղեկության՝ BAE Hawk ռազմաուսումնական օդանավերը օդում բախվել են արեւմտյան Էստերբոտնիա նահանգի Կաուհավա քաղաքի տարածքում, որտեղ գտնվում է Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի ամառային դպրոցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Օդաչուները դուրս են նետվել, նրանց վիճակի մասին տեղեկություն առայժմ չի ստացվել:
Կատարվածի հանգամանքները ճշտվում են:





























