News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

2014-ին Երկիր մոլորակի բնակիչները կտեսնեն երկու լուսնի խավարում, երկու՝ արեւի: Բացի այդ, Երկրի կողքով կանցնեն գիսաստղեր ու ասուպներ: Այս մասին հաղորդել են սիբիրյան աստղագետները:

Հաղորդվում է, որ լուսնի առաջին խավարումը տեղի կունենա ապրիլի 15-ին, որը լավ կնկատվի Ռուսաստանի արեւելյան հատվածից: Դրանից երկու շաբաթ անց՝ ապրիլի 29-ին, Անտարկտիդայից, Ավստրալիայից եւ Ատլանտյան օվկիանոսից կերեւա արեւի խավարումը:

Ապրիլի 9-ին Մարսն ու Երկիրը կմոտենան իրար՝ հասնելով միմյանցից նվազագույն հեռավորության, ինչը թույլ կտա Մարսի նոր լուսանկարներ անել:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի ընթացքում մոլորակների լավ տեսանելիություն կլինի, գարնանը կերեւան Սատուրնը, Վեներան եւ Յուպիտերը, իսկ աշնանը՝ Նեպտունը եւ Ուրանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ