Իսրայելի ԱԳՆ են եվրոպական չորս երկրների դեսպաններ հրավիրել է՝ Մերձավոր արեւելքի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում պաղեստինամետ միակողմանի մոտեցումների անթույլատրելիության մասին հայտնելու համար: Երուսաղեմ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանները:
Իսրայելի դեմարշի պատճառն այն է, որ Լոնդոնում, Մադրիդում, Հռոմում եւ Փարիզում պաղեստինյան գրավյալ տարածքներում հրեական բնակավայրերի ընդլայնման նոր ծրագրերի դեմ բողոքներ էին հնչեցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























