Բրյուսելում hունվարի 20-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ-ի երկրների արտգործնախարարները կարող են քննարկել Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների հարցը` երկրում իրավիճակի սրման պատճառով: Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:
Ըստ նրա` ԵՄ-ն պետք է արձագանքի «ճնշում գործադրելով, որի վերաբերյալ վճիռը կայացվել էր անցյալ հինգշաբթի` Կիեւում», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ էր արել վերանայել պատգամավորների ընդունած օրենքները, եւ նշել էր, որ նման միջոցները չեն կարող նպաստել երկրում քաղաքական ճգնաժամի լուծմանը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունած փաստաթղթերը թույլ են տալիս սահմանափակել օգտվողների հասանելիությունը համացանց կայքերին` փորձագետների եզրակացությունների հիման վրա:
Բացի դրանից, քրեական պատասխանատվություն է ներմուծվել զրպարտության եւ զինվորական հուշարձանները պղծելու համար: Ուկրաինայի օրենսդրության մեջ առաջին անգամ ներմուծվել է հանրային միասնության գաղափարը, որը արտասահմանյան գործակալի գործառույթներ է կատարում:


























