Նավատեր եւ անշարժ գույքի առեւտրական Սեսիլ Չաոն 2 մլն հոնգկոնգյան դոլար է խոստացել նրան, ով կկարողանա իր լեսբուհի դստերը ստիպել ամուսնանալ, գրում է The Independent-ը:
Նախքան իր դստեր սեռական կողմնորոշման մասին իմանալը, Չաոն մտադիր էր նրան տալ իր կայսրությունը, սակայն եթե դուստրը չամուսնանա, հայրը ողջ կարողությունը կկտակի 2 որդիներին: Ներկայումս միլիարդատերը «չափավոր ապահովված կյանք» է խոստանում նրան, ով կկարողանա նվաճել իր գեղեցկուհի դստեր սիրտը եւ հետերոսեքսուալ ընտանիք կազմել:
Մինչ այժմ երիտասարդ աղջկան ամուսնության առաջարկ է արել մոտ 22 հազար մարդ, որից հետո օլիգարխը կրկնակի բարձրացրել է խոստացված գումարի չափը, ենթադրելով, որ երկու չարիքներից ալֆոնս փեսա ունենլն ավելի նախընտրելի է, հաղորդում է Russia Today-ը:
33-ամյա Ջիգի Չաոն, որը Հոնգկոնգում, Չինաստանում, Մակաոյում եւ Մալայզիայում գործող լյուքս շինարարական ընկերության սեփանատերն է, արդեն 9 տարիինձ դուր կգա ապրում է իր զուգընկերուհու հետ եւ ոչ մի ցանկություն չունի փոխել իր կենսակերպը:
«Չեմ կարծում, որ այդ փողերը կարող են գրավել այն տղամարդուն, որն ինձ դուր կգա: Ես պատրաստ եմ ծանոթանալ տղամարդու հետ, որը մեծ միջոցներ կհատկացնի իմ բարեգործական «Հավատ եւ սեր» հիմնադրամին եւ կընդունի այն փաստը, որ ես ընկերուհի ունեմ»,-ասել է նա, ու հավելել. «Ես երրորդ եւ վերջին անգամ ասում եմ. «Շնորհակալ եմ հայրիկ, ես էլ քեզ եմ սիրում»:




























