Խերսոնում հունվարի 27-ին  արմատական ցուցարարների կողմից վիրավորված ուկրաինացի երեք ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել է, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ Խերսոնի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Երկու ոստիկանների վիճակը ծանր էր, գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում։ Երրորդին առանց հոսպիտալացման բուժօգնություն էին ցուցաբերել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խերսոնում դանակահարել են երեք ոստիկանի։

Հանցագործությունը կատարել էին երեք ուսանողներ, բոլորն էլ Խերսոնի բուհերից։ Ձերբակալվածները արմատական ցուցարարներ են եղել», - ընդգծել են ոստիկանությունում։

Նման հանցանքի համար 15 տարվա կամ ցմահ ազատազրկում է նախատեսվում։