ԿԺԴՀ-ի իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են ընտանիքների հանդիպման վերաբերյալ բանակցություններ անցկացնել, որոնք բաժանվել էին 1950-1953թթ. Կորեայի պատերազմի հետեւանքով: Փհենյանը մտադիր է աշխատանքային բանակցություններ անցկացնել փետրվարի 12-ին կամ 13-ին: 

Երկխոսությունը նախատեսում է քննարկել Հյուսիսային եւ Հարավային Կորեաներից հարազատների հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենան փետրվարի 17-22-ը` Հյուսիսային Կորեայի զբոսաշրջային Կիմգանսան համալիրում: Բաժանված ընտանիքների հանդիպման առաջարկությունն արվել էր Հարավային Կորեայի կողմից` մեկ շաբաթ առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ կողմերն արդեն մտադիր էին նման հանդիպում անցկացնել, սակայն վերջին պահին այն չեղյալ էր հայտարարվել: Բաժանված ընտանիքների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 1985թ., դրանից հետո 15 տարի հանդիպումներ չէին եղել: