Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է դպրոցներում համատարած կրճատումների մասին շրջանառվող տեղեկություններին:
Նա մասնավորապես գրել է.
«Որոշ տեղեկություններ այս տարի դպրոցների ֆինանսավորման մասին (մաս 1-ին)
Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում գնում են կրճատումներ: Հնչեցվում են նաեւ աստղաբաշխական թվեր` մինչեւ 10 000 մարդ:
Եվ այսպես, ո՞րն է իրականությունը:
2014 թվականաի պետական բյուջեով, ի համեմատ 2013 -ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետեւյալ դրույքները`
մանկավարժներ
2013 25 116 դրույք
2014 24 578 դրույք
հաշվապահներ
2013 1 232 դրույք
2014 1 159 դրույք
ուսումնաօժանդակ եւ տնտեսական անձնակազմ
2013 9 983 դրույք
2014 12 747 դրույք
վարչական անձնակազմ
2013 3 812 դրույք
2014 2 765 դրույք
ԸՆԴԱՄԵՆԸ` 2013 40 143 դրույք
2014 41 249 դրույք
Այսինքն, 2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլեւ ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ եւ տնտեսական անձնակազմի հաշվին:
Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում»:




























