Այսօր՝ փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շենգավիթ համայնքի Արին Բերդ կոչվող թաղամասում: Քիչ առաջ այս տարածքում գտնվող ավտոմասերի շուկա կոչվող հատվածում գտնվող յուղերի վերամշակման արտադրամասում երկու տղամարդու դիակ են հայտնաբերել:
NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ մահացածներից մեկը պահակն է, մյուսը սեփականատերը, ով ազգությամբ պարսիկ է: Ըստ նախնական տեղեկությունների, պահակը մտել է արտադրամաս ու դուրս չի եկել, որոշ ժամանակ անց սեփականատերն է մտել ու կրկին դուրս չի եկել: Առայժմ շրջանառվում է թունավոր արտանետումներից մահվան վարկածը: Իրավապահները արդեն զբաղվում են միջադեպով:




























