Շվեյցարիայում սկսվել է համազգային հանրաքվե միգրանտների հոսքը սահմանափակելու վերաբերյալ: Եվրոպական այս երկրի քաղաքացիները պետք է իրենց կարծիքը հայտնեն, համաձայն են արդյոք էմիգրացիոն քաղաքականությունը խստացմանը:
«Ընդդեմ զանգվածային ներգաղթի» անվամբ նախաձեռնությունը հասարակության դատին է ներկայացվել Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության կողմից:
Կուսակցությունում պնդում են, որ էմիգրանտների հոսքը հանգեցնում է ենթակառույցային լուրջ խնդիրների, ազդում է տրանսպորտային ու կրթական համակարգերի վրա եւ վերջնական արդյունքում աշխատատեղերը խլում շվեյացարացիների ձեռքից:
Տնտեսական ճգնաժամն ավելացրել է գործազրկության մակարդակը Եվրամիության շատ երկրներում ու շատ եվրոպացիներ ավելի ակտիվորեն սկսել են իրենց հնարավորություններն օգտագործել աշխատանքի եվրոպական շուկայում:
Հենց ԵՄ դեմ է ըստ էության ուղղված նախաձեռնությունը: ՇԺԿ-ն առաջարկում է վերադառնալ օտարերկրացիների համար քվոտաների համակարգին, սահմանափակել հնարավորությունները միգրանտների տարբեր խմբերի համար՝ արգելքներ սահմանելով միջազգային պայմանագրերի վրա, որոնք կհակասեն նման քաղաքականությանը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեկան երկիր է ժամանում 80 հազար միգրանտ: Ինչպես նշվում է, օտարերկացիները թվով 8 մլն բնակչությամբ Շվեյցարիայում 2 մլն են: Ընդ որում 2002թ.-ից հետո, երբ օրենքի ուժ ստացավ ԵՄ հետ քաղաքացիների ազատ տեղաշարժման համաձայնությունը, բնակչության թիվը Շվեյցարիայում ավելացավ 393 հազարով: 60 տոկոսը ԵՄ քաղաքացիներ էին:
Հասարակական կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ նախաձեռնությանն աջակցում է տեղի բնակչության 43 տոկոսը: 50 տոկոսը դեմ է, իսկ 7 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























