News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է ամսական 46.6 հազար դրամից քիչ ավելի մեկ շնչի համար եը տարեկան աճել է 1 տոկոսով:

Շատերի մոտ հարց է ծագում. ինչի՞ց է, որ կյանքը թանկանում է, իսկ «զամբյուղի» արժեքը շատ դանդաղ է բարձրանում: Բանն այն է, որ «զամբյուղի» մթերային հավաքածուն բավական «հմտորեն» է կազմվել՝ թանկարժեք սննդամթերքը(մսամթերք, ձկնեղեն եւ այլն) ցածր տեսակարար կշիռ է կազմում: Ուստի նույնիսկ երկնիշ աճի դեպքում դրանց ազդեցությունը հավաքածուի ընդհանուր արժեքի վրա արտահայտվում է հաշված տոկոսներով:

Մեր «զամբյուղում» մանրամասն հաշվարկվում է միայն մթերային հավաքածուի արժեքը: Ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ծախսերը հաշվարկվում են որպես այդ ցուցանիշի հետեւանք:Այս մեթոդը թույլ է տալիս պարզեցնել հաշվարկները, քողարկել այլ ապրանքների, ինչպես նաեւ ծառայութունների սպառման ցածր նորմերը:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «զամբյուղում» ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ծախերն ամսական կազմել են 20.3 հազար դրամից էլ քիչ: Չորս հոգուց բաղկացած ընտանիքումէ ամսական 81.1 հազար դրամից էլ քիչ: Որքանով՞ է իրական այս «նորման»: Համեմատության համար ներկայացնենք անցյալ տարվա ընթացքում Հայաստանում բնական գազի սպառման մասին տվյալները:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի տվյալներով՝ անցյալ տարվա ընթացքում բնակչությանը մատակարարվել է 538.6 մլն խորանարդ մետր բնական գազ: Յուրաքանչյուր ընտանիք ծախսել է միջինը 70 խորանարդ մետր գազ:

Գործող սակագնով կազմում է ամսական 10.9 հազար դրամ: Շատ քաղաքացիներ չեն համաձայնի այս տվյալների հետ: Սակայն այդպիսին են պաշտոնական տվյալները:

Ելնելով սրանից՝ ընտանիքների ծախսերի 13 տոկոսը ոչ պարենային ապրանքերի վրա բաժին է հասնում բնական գազին: Իսկ ընտանեկան բյուջեում մեծ քանակությամբ գումար ծախսվում է նաեւ այլ ապրանքների վրա՝ էլեկտրաէներգիա, հագուստ, կապ, տրանսպորտ եւ այլն: Այնպես որ նամն «զամբյուղի» դեպքում կարող ենք մոռանալ կուրորտային հանգստի, բուհում կրթություն ստանալու եւ այլ բարիքների մասին:

Պաշտոնական վիճակագրությունն իր նորմերը որոշում է «փաստական սպառողական զամբյուղի հիման վրա, որը ստացվել է 2009թ,-ին 7872 ընտանեկան տնտեսությունների կենսամակարդակի հետազոտության արդյունքների հիման վրա: Այսինքն շարունակում ենկիրառվեկ միջին տվյալներ: Նշենք, որ սննդամթերքի մի շարք թանկարժեք տեսակների սպառման վիճակագրական նորմերը զիջում են փաստական ռեսուրսներին:Կարող ենք ենթադրել, որ նորմերը դիտավորյալ են նվազեցվում:

Ռուսաստանի սպառողական զամբյուղում բնական գազը կազմում է 10 խորանարդ մետր՝ ջեռուցման եւ տաք ջրամատակարարման պայմաններով: Բնակարանների ջեռուցման եւ տաք ջրամատակարարման հարցերը մեր երկրում ինքնուրույն են լուծվում՝ բնական գազի հաշվին, սակայն այս փաստը մեր «զամբյուղի» վրա չի անդրադառնում:

Այն, որ մեզ մոտ սպառողական զամբյուղը ծառայում է ոչ թե բնակչության կենսամակարդակի բարձրացման ազնիվ գաղափարին, այլ աղքատության հաղթահարման ուռճացված թվերին, վաղուց է հայտնի: Սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ մասնակից է դրան Համաշխարհային բանկը, որի «կարեւորագույն առաքելությունն է» աղքատության դեմ պայքարն աշխարհում, ավելի ճիշտ այնտեղ, որտեղ իշխում է քաղցն ու չքավորությունը, որտեղ օրական 1.25 դոլար եկամուտը մեկ շնչի համար սովորական է համարվում:

Այնպես որ մենք ընտրության հնարավորություն ունենք: Կամ մնալ աղքատության հաղթահարման պատրանքներում, կամ մշակել ապրանքների եւ ծառայությունների սպառման արժանի նորմեր, որոնց ձեռքբերումը պետության առաջնահերթ նպատակը պետք է դառնա:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ