News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր համագումարը կկայանա մայիսի 30-ին, ժամը 11.30-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» դահլիճում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ azdarar.am կայքից:

«Քաղաքացիական» պայմանագրի» նախաձեռնող խմբի անդամներից  Արայիկ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համագումարի օրակարգը դեռ հստակեցված չէ, բայց հիմնական խնդիրը կուսակցության հարցի քննարկումն է: «Եթե այդ որոշումը կայացվի, կանոնադրությունը եւ ծրագիրը հաստատվեն, դրանից հետո կլինի վարչության կազմի ընտրություններ: Հրավիրյալների հարցը դեռ չի քննարկվել, այլ կարեւոր կազմակերպչական խնդիրներ կան»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Իսկ թե ինչ ակնկալիքներ ունեն, կկարողանան մարդկանց մեջ հույս արթնացնել, հաղթահարել գաղջ մթնոլորտը, «Քաղաքացիական պայմանագրի» անդամը նշեց, որ եթե նման ակնկալիքներ չունենային, այս գործը չէին նախաձեռնի: Նրանք նախատեսում են մի քանի գործիքներ կիրառել կուսակցության հիմադրումից հետ՝ սուպերլիդերության վերացում, բանավեճեր, քննարկումներ, որը թույլ կտա կենսունակ կուսակցություն ստեղծել, որի նմանը չկա:

Նշենք, որ կառավարման խորհրդի կազմում 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել էին 7 անձինք, այդ թվում՝ ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ