News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հաստատեց իր՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակվելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ  երեւի այսօր իր նշանակման հրամանը չի լինի, բայց նշանակվելուց հետո արդեն ընտանյոք հանդերձ կտեղափոխվի ԼՂՀ:  Ինքը՝ Լյովա Մնացականյանը, վաղն առավոտյան արդեն կլինի ԼՂՀ-ում: «Զինվորական ենք, որտեղ հրամայեն, այնտեղ էլ պետք է ծառայենք: Ոչ մի բանի համար ոչ տխրում ենք, ոչ ուրախանում, մեր պարտականությունն ենք կատարում»,-ասաց նա: Թե որ աշխատանքն է ավելի դժվար լինելու՝ ՊԲ հրամանատարությունը, թե ԶՈՒ շտաբի պետի տեղակալի աշխատանքը, Լյովա Մնացականյանը պատասխանեց, որ երկուսն էլ պատասխանատու  պաշտոններ են, երկրորդական պաշտոն բանակում չկա: Իսկ թե ինչ խնդիրներ ունի Պաշտպանության բանակում լուծելու, Լյովա Մնացականյանն ասաց, որ դրանք հրապարակման ենթակա չեն:

Նա նշեց, որ շատ լավ հարաբերություններ ունի ՊԲ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի հետ, եւ վերջինս իրեն շատ նորմալ, լավ ժառանգություն է թողնում: ՊԲ ապագա հրամանատարը շեշտեց, որ առհասարակ զինված ուժերում բոլորի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նշենք, որ մամուլում ավելի վաղ գրվել էր, որ Լյովա Մնացականյանը նշանակվելու է Արցախի պաշտպանության նախարար, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Մովսես Հակոբյանը։

Վերջինս 2017թ. Յուրի Խաչատուրովից հետո դառնալու է գլխավոր շտաբի պետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ