News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր վերջերս մահացած հայտնի հայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին, «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն է ստեղծել, որի առաջին ձեռնարկը լինելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Խոստումը» վերնագրով ֆիլմի նկարահանումը: Գլխավոր դերում հանդես է գալու Քրիստիան Բեյլը: Այս մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով «Variety»-ն:

Քըրքորյանի բազմամյա փաստաբան եւ խոսնակ Փաթրիսիա Գլեյզերը նշել է, որ «Survival Pictures» ընկերությունը ծնվել է Քըրք Քըրքորյանը անկոտրում կամքի արդյունքում՝ միջազգային հանրությանը ներկայացնել ներշնչող մարդկային պատմություններ:

«Խոստումը» հրաշալի սիրո պատմություն է, որ դռներ պիտի բացի մարդկային իրավունքների պաշտպանության գործում: Այս ֆիլմը գալիս է իրականացնելու Քըրք ՔըրՔորյանի երկարամյա երազը. ինքը մեծ բավարարությամբ անձնապես փարված էր ֆիլմի նախապատրաստական եւ դերասանների ընտրության գործին»,-ասել է Գլեյզերը:

«Variety»-ի փոխանցմամբ, «Survival Pictures»-ը ներկայացնելու է «մարդկային ոգու անշեջ կրակի, մարդկային դիմադրողականության պատումներ»:

«Խոստումը» ֆիլմի ծախսերը հոգալու է «Survival Pictures» ընկերությունը՝ տնօրինությամբ Էրիք Էսրայելյանի եւ Էնթոնի Մանտեքիսի: «Հոթել Ռուանդա» ֆիլմի բեմադրիչ Թերի Ջորջի եւ Ռաբին Սուքորթի կողմից գրված պատմությունն սկսվում է Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին: Աշնանը ծրագրված նկարահանումները պիտի կատարվեն Պորտուգալիայում եւ Կանարյան կղիզիներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ