Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր առաջարկություններն է ներկայացրել սահմանադրության այն դրույթի վերաբերյալ, որով պատերազմի ժամանակ վարչապետը պետք է նշանակվի ԶՈՒ գլխավոր հրամանատար: Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

«Մենք մեր առաջարկությունները տվել ենք, կարծում եմ` ժամանակից առաջ չպետք է անցնել: Դրանք նախնական կերպով հաշվի առնվել են, կքննարկվեն եւ վերջնական որոշում կկայացվի»,– ասաց նախարարը։

Նախարարի խոսքով`սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուն զուգահեռ  փոփոխություններ են լինելու նաեւ անվտանգության համակարգում:

«Մենք այն տեսակետին ենք, որ զինվորական հիերարխիան պետք է հստակ լինի եւ այդ հստակության մեջ է զինվորականության միանձնյա ղեկավարման սկզբունքի հինմնական առկայությունը եւ հաջողությունների գրավականը»,– ասաց նախարարը։