News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանն՝ այսօր սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար։

Սամվել Կարապետյանին շքանշանը շնորհվեց ՀՀ Նախագահի նստավայրում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Պարգեւատրումից հետո Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանը ստիպված է լքել արարողությունը, քանի որ վերջինը «քավորության է»։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվեցին գործարար Գուրգեն Արսենյանը, «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի համահիմանդիր Արամ Սարգսյանը, «Ավիլոն» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանը, գործարար Աշոտ Խաչատրյանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ Արկադի Համբարձումյանը, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ Աշոտ Արսենյանը եւ սփյուռքի մի խումբ բարերարներ եւ գործարարներ։

Նշենք, որ արարողության Հայաստանի եւ Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգեւատրվեցին ՀՀ պետական բարձր պարգեւներով, արժանացել՝ շնորհակալագրերի: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պարգեւները, շնորհավորել պարգեւատրվածներին եւ մաղթել հաջողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ