News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Խուան Էնրիկեսի ղեկավարությամբ պարզել են, թե ինչ տեսք կունենա մարդիկ 100 տարի անց, հայտնել է Informing–ը։

Էնրիկեսի կարծիքով մարդիկ դժվար թե կարողանան գոյատեւել մինչեւ բնական էվոլյուցիա, քանի որ այսօրվա դրությամբ նրանց կյանքին սպառնացող չափից շատ վտանգներ կան։ Գիտնականը շեշտել է, որ Երկրի բնակիչները կարող են ոչնչանալ ցանկացած պահի, երկնաքարից, մահացու հիվանդության տարածումից, կամ մեկ այլ աղետից։ Մարդկության պատմության մեջ առնվազն 6 անգամ մարդկանց զանգվածային ոչնչացումներ են գրանցվել։ Այնպես որ չարժե վստահ լինել, որ 21-րդ դարի բնակիչները կխուսափեն նման ճակատագրից։

Սակայն մարդկանց կյանքում կա մի կարեւոր ասպեկտ, որն ունակ է փոխել մարդկանց՝ խոսքը գիտության մասին է։ Եվ չնայած այսօր այն, մեծ հաշվով, ուղղված է հիվանդությունների ու գենետիկ մուտացիաների բուժմանը, դրա զուգահեռ ճյուղը ուսումնասիրում է մարդու կատարելագործման հնարավորությունները։ Օրինակ գենային ծրագրավորման, առանձին օրգանների կատարելագործման , սուպեր-լսողության, սուպերտեսողության տեխնոլոգիաների մշակումով, որոնց միջոցով մարդիկ կարող են սուպերմարդիկ դառնալ։

Այդ կապակցությամբ Խուան Էնրիկեսը կարծում է, որ 100 տարի հետո մարդիկ կկատարելագործվեն։ Օրինակ նրանք, ում Մարս կուղարկեն, ժամանակի ընթացքում հաստատ կհարմարվեն այնտեղի կյանքին, նրանց մոտ կփոխվի շնչառական համակարգի կառուցվածքը, որպեսզի ավելի հեշտ լինի սկաֆանդրում շնչելը , կձեւափոխվի ողնաշարը ՝ ձգողականության տարբերությունների հետ կապված , կփոխվի տեսողությունը։ Նաեւ բացառված չէ, որ ապագայում բոլոր երկրացիները կտեղափոխվեն Մարս, որտեղ կսկսվի մարդկության նոր ճյուղի ձեւավորումը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ