News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները հաստատել են այն արտահայտության ճշմարտացիությունը, որ «չափը նշանակություն ունի»: Պարզվում է, որ զուգընկեր ընտրելիս երկարաժամկետ հարաբերությունների համար կանայք նախապատվությունը տալիս են ոչ մեծ առնանդամ ունեցող տղամարդկանց, իսկ մեկանգամյա սեքսի համար՝ մեծ չափի առնանդամ ունեցողներին: Այս մասին հայտնում է Oane-ը:
 
Գիտնականները որոշել են պարզել այն հիմնական գործոնները, որոնք կինը հաշվի է առնում երկարաժամկետ հարաբերությունների համար զուգընկեր ընտրելիս: Պարզվում է՝ առնանդամի ոչ մեծ չափը առանցքային դեր չունի: Հետազոտության ընթացքում հարցում է կատարվել Մեծ Բրիտանիայում բնակվող տարբեր տարիքի 75 կանանց շրջանում, որոնք դիտելով ֆալոիմիտատորների պատկերները՝ պետք է որոշեին իրենց զուգընկերոջ համար կատարյալ չափը: Բոլոր ներկայացված առնանդամների երկարությունը կազմել է 10-ից մինչեւ 23 սմ:
Պարզվել է, որ կայուն հարաբերությունների համար կանայք նախընտրում են ոչ մեծ սեռական օրգանով տղամարդկանց, սակայն մեկանգամյա սեքսի համար հարմար է մեծ առնանդամով տղամարդը: Տվյալները ցույց են տվել, որ մեկանգամյա սեքսի համար կանայք ավելի հաճախ ընտրել են այն տղամարդկանց, ում սեռական օրգանի չափը եղել է 16,2 սմ, մինչդեռ լուրջ հարաբերությունների համար նախընտրելի էին  16 սմ-ից փոքր առնանադամ ունեցող տղամարդիկ: Ուշագրավ է, որ Մեծ Բրիտանիայում, որտեղ հարցումն անցկացվել է, բնակիչների առնանդամի միջին երկարությունը կազմում է 14.3 սմ, ինչ զգալիորեն փոքր է զուգընկերոջ առնանդամի նշված ցանկալի չափից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ