Ապրիլյան պատերազմում վիրավորված եւ այժմ Գերմանիայում բուժումը շարունակող Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի վիճակի մեջ լուրջ փոփոխություններ չկան: Այս մասին այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Պաշտոնյայի խոսքով` եւ Արմանը, եւ Ռուբենը, ստացել էին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, սակայն հայ բժիշկների շնորհիվ նրանց կյանքը փրկվեց:

«Նրանց վիճակի մեջ էական տեղաշարժեր չկան: Ծնողներն էլ են ընդունում, որ սպասելիքները չեն արդարացել»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Նշենք, որ զինծառայողները Գերմանիա են մեկնել բուժման ոչ թե պետության միջոցներով, այլ հասարակության հավաքած գումարներով: