News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խաղադրույք կատարելու միջոցով ապօրինի շահույթ ստանալու` «Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանն անմեղսունակ է ճանաչվել:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Առուշանյանի մասն առանձնացվել է ընդհանուր գործից եւ ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` անմեղսունակ Ռուբեն Առուշանյանը կաշառել է «Ուլիս 2» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանի, ինչպես նաև նշված ֆուտբոլային ակումբում հանդես եկող մարզամրցումների այլ մասնակիցների կողմից որպես կաշառք առավելություններ և գումար պահանջելուն ու ստանալուն:

Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-201-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա կալանավորված է:

Նշենք, որ ակումբի մարզչի եւ մյուս աշխատակիցների մասով քրեական գործով նախաքննությունը նույնպես ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` Էդգար Պետրոսյանն «Ուլիս 2» ֆուտբոլային ակումբների մասնակցությամբ Հայաստանի ֆուտբոլային առաջնությունում կայանալիք հանդիպումների արդյունքների վրա ազդելու նպատակով, Ռուբեն Առուշանյանի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի եւ Հայկ Հունանյանի հետ` առանց վերջիններիցս գումար ստանալու, նախապես պայմանավորված խաղային իրադարձությունների վրա համացանցային կայքերում իր միջոցներով խաղադրույքներ կատարելու եղանակով նրանց առավելություններ տրամադրելու, ինչպես նաեւ դրա արդյունքում առաջացած գումարներով կաշառք տալու վերաբերյալ:

Ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանն էլ օժանդակել է մարզիչ Գագիկ Սիմոնյանի, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանի, ինչպես նաեւ նշված ֆուտբոլային ակումբներում հանդես եկող մարզամրցումների այլ մասնակիցների կողմից որպես կաշառք առավելություններ եւ գումար պահանջելուն ու ստանալուն:

Ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանն ու ֆուտբոլիստ Հայկ Հունանյանն էլ արհեստավարժ մարզամրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով որպես կաշառք պահանջել ու ստացել են առավելություններ եւ գումար:

Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով, Արա Ազարյանին` 38-201-րդ հոդվածի 3-րդ մասով, Գագիկ Սիմոնյանին եւ Հայկ Հունանյանին` 201-րդ հոդվածի 3-րդ մասով: Պետրոսյանը, Ազարյանն ու Սիմոնյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Հունանյանը` գրավի դիմաց:

Գործը կքննվի Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ