News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է  աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր ավանդական տարեկան զեկույցը:

Ինչպես հաղորդում է  contact.az-ը, Ադրբեջանի մասին հատվածում խոսվում է քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների լուրջ խախտումների, քաղաքական ձերբակալությունների, կոռուպցիայի մասին: ՄԱԿ-ի աշխատանքյաին  խումբի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ  բազմաթիվ դիմումներ են ստացել ոստիկանությունում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին: Իրավապաշտպաններն ու ԶԼՄ-ները հայտնել են խոշտանգումների հետեւանքով մահվան չորս դեպքի մասին:

Անմարդկային վերաբերմունքի հետ կապված փաստեր արձանագրվել են քերակատարողական  ծառայությունում:  Չնայած կամայական կալանքի արգելքին՝  իշխանություններն օրենքի այդ կետը չեն պահպանում: Այդպիսի բազմաթիվ  կալանքներ (185) տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին կայացած  սահմանադարկան հանարաքվեի ժամանակ:

ՆԳՆ-ն ու Պետանվտանգության ծառայությունը պատասխանատվություն են կրում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման բազմաթիվ փաստերի եւ կոռուպցիայի համար: Իրավապահ մարմինների հիմնական թիրախը ընդդիմության անդամներն են, որոնց տասնյակներով են ձերբակալել եւ ենթարկել խոշտանգումների:

ՀԿ-ների տվյալներով՝ քաղբանտարկյալների թիվը տատանվում է 119- 160-ի սահմաններում:  Նրանց թվում շատ են քաղաքական գործիչների ազգականներն ու քաղաքական էմիգրանտները, որոնց իշխանությունները չեն կարող հասնել: Դատարանները շարունակում են անտեսել Մարդու իրավունքների եվորպական դատարանի՝ տեղի դատարնների  որոշումները չեղյալ համարող  որոշումը: ՆԳՆ-ն եւ Պետանվտանգության ծառայությունն իրականացնում են հեռախպոսազրույցների  եւ համացանցի մոնիտորինգ՝ առանց դատարանի որոշման:

Լուրջ ճնշման են ենթարկվում ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցները: 2016 թվականին լրագրողների եւ լրատվամիջոցների  նկատմամբ 29 դատական գործ է հարուցվել:

Ներկայումս մոտ 10 բլոգեր է նստած բանտում մտացածին մեղադրանքներով: Դաժանորեն սահմանափակվում է  հավաքների ազատությունը: Դատախազությունում շարունակվում է 2014 թվականին սկսված 40 ՀԿ-ների դեմ հարուցված քրեկան գործը: Քաղաքացիական հասարակությունը զրկված է միջազգային դոնորների հետ աշխատելու հնարավորությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ