News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փրես- փուլի լրագրողներին վրդովեցրել է, թե ինչպես են նրանց հետ վարվել Սպիտակ տանը միջոցառումներից մեկի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրանց նկարագրությամբ նախագահի հետ հանդիպումներից մեկի բաց մասում լրագրողները փորձել են նրան մի քանի հարց տալ, ինչը ընդունված պրակտիկա է։ Թրամփը սակայն ի պատասխան լռել է «հիմնականում նայելով ուրիշ ուղղությամբ»։

Այդ պահին լրագրողներին ընդառաջ է եկել ինչ-որ մեկը, «բարձրաձայն նրանց շնորհակալության հայտնել մի քանի անգամ ու նրանց ուղեկցել դեպի ելք»։ Հետո պարզվել է, որ դա Թրամփի թիկնապահների նախկին ղեկավար Քիթ Շիլլերն է եղել, որը հիմա նախագահի օգնականի տեղակալն է։

Վրդովված լրագրողները Սպիտակ տան մամուլի ծառայությանը խնդրել են պարզաբանել իրավիճակը։ «Մամուլին խնդրել են լքել դահլիճը։ Ու ես այլեւս ոչինչ չեմ մեկնաբանի»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ