Տնտեսագետների կարծիքով ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրում կթանկանան բոլոր մթերքները, գրում է Express.co–ն։
Գների կտրուկ աճի պատճառը կլինի բրիտանական ֆունտի փոխարժեքի անկումը։ Նաեւ այն, որ մի շարք արտադրություններ, ըստ երևույթին, կհեռանան Մեծ Բրիտանիայից։
Փորձագետները համակարծիք են, որ միակ սեկտորը, որտեղ գների նվազում կդիտարկվի, ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքներն են։