News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ՆԳ նախարարության անվտանգության գործակալությունը Թուրքիայի 2 քաղաքացիների անցանկալի անձ է հայտարարել ու արգելել նրանց մուտքը Բուլղարիա։

Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Բուլղարիայի ՆԳՆ–ն  Բուլղարիայի ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով անցանկալի անձ է հայտարարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ազիզ Բաբուշչուին ու Սոֆիայում Թուրքիայի դեսպանության աշխատակից Ուլվի Աթային։

Նշենք, որ օրեր առաջ Բուլղարիան ձերբակալել ու երկրից արտաքսել էր Թուրքիայի Էդիռնեի նահանգապետարանի վարչություններից մեկի պետին՝ Իբրահիմ Թարանջըին։

Բուլղարական կողմը նշում է, թե Բուլղարիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին Թուրքիայից միջամտության անթույլատրելի փորձեր են իրականացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ