News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մինսկի գործողությունները հակասում են ժողովրդավարան պարտականություններին ու ԵՄ-ն մտադիր է Բելառուսի հետ իր հարաբերությունները կառուցելիս՝ հիմք ընդունել հենց իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար իրավունքների պահպանումը, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության մեջ։

«Վերջին օրերին մենք անընդհատ հաղորդագրություններ ենք ստանում տարբեր մեղադրանքներով ձերբակալությունների ու կանխիչ կալանավորումների մասին։ Լրագրողներին պատժում էին իրադարձությունների լուսաբանման համար»,- ասվում է փաստաթղթում։

ԵՄ-ի կարծիքով «խոսքի ու հանրահավաքների ազատության նկատմամբ նման ճնշումները հակասում են Բելառուսի կողմից հայտարարված ժողովրդավարության քաղաքականությանն ու նրա ստանձնած միջազգային պարտականություններին»։

«Չնայած միջազգային համայնքի կողմից զսպվածության կոչերին  նախօրեին ու այսօրվա իրադարձությունների ընթացքում անվտանգության ծառայությունների արձագանքը անկանոն ու անհամարժեք է եղել»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչը։

Նա կոչ է արել ազատ արձակել «վերջերս ձերբակալված բոլոր խաղաղ քաղաքացիներին»։

«Քայլերը, որոնք Բելառուսի կձեռնարկի համընդհանուր հիմնարար ազատությունները, իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները պահպանելու ուղղությամբ, կմնան առանցքային այդ երկրի հետ ԵՄ հարաբերությունների կառուցման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ