News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը Parisien թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ կշարունակի պայքարել իր երկրի համար, եթե նույնիսկ չանցնի ընտրությունների երկրորդ փուլ։

«Ես կշարունակեմ պայքարել հանուն իմ երկրի։ Որտեղ, կամ ինչ պաշտոնում՝ չգիտեմ»,- ասել է Լը Պենը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ եզրակացություն կանի նա, եթե չանցնի ընտրությունների երկրորդ փուլ։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։

OpinionWay ընկերության վերջին հարցման տվյալներով Լը Պենը կարող է առաջատար դառնալ առաջին փուլում՝ 25 տոկոս ձայնով, 1 տոկոսով առաջ անցնելով նախկին էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնից։ Երրորդ տեղում նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն է, որի օգտին մտադիր է քվեարկել հարցման մասնակիցների 19 տոկոսը։

Երկրորդ փուլում , ըստ հարցումների, Մակրոնը կարող է հաղթել Լը Պենին՝ 63 տոկոսն ընդդեմ 37 տոկոսի, իսկ Ֆիյոնին՝ 57 տոկոսն ընդդեմ 43 տոկոսի արդյունքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ