News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը երկուշաբթի Եվրամիության անդամ երկրներին կոչ է արել մինչեւ սեպտեմբերի վերջը կատարել Հունաստանի եւ Իտալիայի տարածքներից փախստականների տեղափոխման եւ տեղաբաշխման պարտավորությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ներողություններն այլեւս չեն ընդունվում: ԵՄ բոլոր երկրներն իրենց պարտավորությունները պետք է կատարեն մինչեւ սեպտեմբերի վերջը»,- լրագրողներին ասել է նա Բրյուսել ժամանելով, որտեղ մասնակցելու է ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Ավելի վաղ՝ մարտին, Ավրամոպուլոսը պատժամիջոցներով էր սպառնացել փախստականներին չընդունող ԵՄ երկրներին:

Եվրահանձնակատարը հայտնել է, որ դեռեւս Հունաստանի եւ Իտալիայի տարածքում գտնվող 15,5 հազար փախստականներ Եվրամիության այլ երկրներ են ուղարկվել երկու երկրների տարածքներից 2 տարվա ընտացքում մինչեւ 40 հազար ապաստան հայցողների տեղավորելու միության պարտավորությունների շրջանակներում:

Ապաստան տրամադրելու ներգաղթյալների հայտերը քնարկվում են Իտալիայի եւ Հունաստանի տարածքներում՝ այսպես կոչված, «հոթսփոթներում» («թեժ կետերում»), որտեղից նրանց Եվրամիության ներսում տեղափոխելու եւ տեղաբաշխելու ծրագրի շրջանակներում ուղարկում են ԵՄ երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ