News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոստիկանի կողմից չինացու սպանության ֆոնին Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված մարդկանց քանակը հասել է 45-ի, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը։

Նախօրեին հայտնել էին 35 ձերբակալվածների մասին։

Ոստիկանական կամայականության դեմ բողոքի երկրորդ ակցիան անցել էր Փարիզի 19-րդ օկրուգում։ Դրան մասնակցել է մոտ 400 մարդ՝ ասիական համայնքից ու հակառասիստական խմբավորումների կողմնակիցներից։

Բողոքների պատճառը դարձել էր իրավապահի կողմից չինացու սպանությունը։

Ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանությունը ահազանգ էր ստացել կենցաղային բռնության մասին։ Ժամանելով նշված հասցե՝ ոստիկանները լսել են երեխաների բղավոցներ ու ստիպված են եղել կոտրել դուռը։ Նրանց ընդառաջ է եկել ասիական ծագումով մի 50-ամյա տղամարդ, որի ձեքին մկրատ էր։ Նա վիրավորել էր ոստիկաններից մեկին։

Այդ ժամանակ երկրորդ ոստիկանը կրակ էր բացել։ Ոստիկանության տվյալներով, ոստիկանը ընդամենը մեկ անգամ էր կրակել՝ ինքնապաշտպանության նպատակով, սակայն փամփուշտը դիպչել էր տղամարդու կրծքին ու նա մահացել էր։

Իսկ ընտանիքի խոսքով, դստրերից մեկը դռան թակոց է լսել ու գնացել է դուռը բացելու։ Ավելի ուշ դռանը մոտեցել է նաեւ հայրը։ Նրա ձեռքին մկրատ է եղել, քանի որ մինչ այդ նա ձուկ էր կտրատում։ Դռան թակոցը ուժեղացել է։ Ընտանիքը խնդրել է ոստիկաններին հանգստանալ, բայց նրանք կոտրել են դուռը, ու լսվել է կրակոց, նշվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ