News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը զգուշավոր  է արձագանքել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին պաշտոնական հայտարարությանը։  «Մենք հարգում ենք բրիտանացի ընտրողների իրավունքները,- ասել է Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը,- Մենք ուզում ենք, որ Մեծ Բրիտանիան մնա ուժեղ առաջնորդ Եվրոպայում, իսկ ԵՎրոպան մնա առաջնորդ աշխարհում»։ Նրա խոսքով Վաշինգտոնի ու Լոնդոնի հարաբերությունները կմնան անփոփոխ, հայտնում է DW–ը

Երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջին առաջնորդն է, որին կարծես չեն հետաքրքրում եվրոպական գործերը՝ Սփայսերը պատասխանել է, որ նախագահը լավատեղյակ է միջազգային գործերին, մանավանդ Եվրոպային ու ՆԱՏՕ-ին վերաբերող հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ