News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի քաղաքներում սկսված բողոքի ցույցերն ուշագրավ էին ոչ միայն իրենց արտասովոր ծավալով, այլեւ իրենց հիմնական թիրախով, որի դերում Դմիտրի Մեդվեդեւն էր հայտնվել», գրում է Շոն Ուոքերը The Guardian-ում։

«Շատ ընդդիմադիրներ երկար ժամանակ Մեդվեդեւին համարել են Պուտինի մերձավորների շարքին պատկանող համեմատաբար պարկեշտ իշխանավոր։ Սակայն վերջին տասը տարիներին նրա հետագիծը արտացոլում է նրա էվոլյուցիան՝ խորտակելով այն հույսերը, որ Վլադիմիր Պուտինի համակարգը կարող է աստիճանաբար ներսից բարեփոխվել ու  ավելի ազատականանալ», ասվում է հոդվածում։

«Կարճ ասած՝ նա պարկեշտ, առաջադեմ մարդ էր թվում, որը համակրում է աճող ռուսական միջին դասին ու նրանց հույս ներշնչում,- ասում է հոդվածագիրը,- Չնայած ակնհայտ էր, որ Պուտինը, որը Մեդվեդեւի նախագահության տարիներին՝ 2008-2012 թթ մի կողմ էր քաշվել ու բավարարվում էր վարչապետի պաշտոնով, ավելի շատ իշխանություն ունի, բայցեւայնպես   հույսեր կային, որ ժամանակի ընթացքում Մեդվեդեւը կկարողանա աճել ու իրական քաղաքական ուժ դառնալ։ Բայց 2011-ի աշնանը Պուտինը հայտարարեց, որ նորից է բնակություն հաստատում Կրեմլում, իսկ Մեդվեդեւը նորից վարչապետ դարձավ»։

«Ղրիմի անեքսիայից ու Ուկրաինայի արեւելքում պատերազմից հետո արեւմտյան պատժամիջոցները ու նավթի գների անկումը զգալիորեն բարդացրեցին ռուսաստանցիների կյանքը։ Ու եթե Պուտինին բաժին հասան դափնիները ՝ համաշխարհային ասպարեզոմ Ռուսաստանի դիրքերը ամրապնդելու համար, ապա Մեդվեդեւը ստիպված էր պատասխան տալ երկրի անմխիթարական տնտեսական վիճակի համար», ասվում է հոդվածում։

Լրագրողը հիշեցնում է Մեդվեդեւի զավեշտակի արտահայտությունների մասին ու նշում , որ դրանք «ավելի զզվելի են թվում Նավալնու ֆիլմում նրա մասին մեղադրանքների համատեքստում» «Եթե այդ մեղադրանքներից թեկուզ մի քանիսը ճիշտ են, ստացվում է, որ Մեդվեդեւը ստեղծել է անշարժ գույքի ու ակտիվների մի ամբողջ կայսրություն՝ իր դրածո ընկերների ու հիմնադրամների միջոցով» ասվում է հոդվածում։

«Որքան էլ պարադոքսալ չլինի, այս բողոքի ակցիաների շնորհիվ նա, ըստ երեւույթին, ավելի կամրապնդի դիրքերն իր պաշտոնում։ Այն լուրերը, որ որպես վարչապետ նրա օրերը հաշվված են, արդեն տարիների պատմություն ունեն ։ Բայց Կրեմլը հիմա դժվա ր թե ցանկանա Նավալնու պահանջներին ենթարկվողի տպավորություն թողնել։

«Պուտինը լիովին վստահում է Մեդվեդեւին , նա 100 տոկոսով ստուգված մարդ է։ ՈՒ հիմա ավելի քիչ հավանական է, որ Պուտինը նրան կհեռացնի՝ ասել էր Կրեմլին մոտ աղբյուրներից մեկը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ