ՌԴ գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել է արգելափակել «Վկոնտակտե»-ի, «Կենդանի ամսագրի» եւ YouTube-ի էջերը, որոնք վերաբերում են ապրիլի 2-ին տեղի ունեցած չհամաձայնեցված բողոքի ակցիային, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Պահանջի կրկնօրինակը տեղադրվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի IT խորհրդական Վլադիսլավ Զդոլնիկովի թվիթերի էջում։
Փաստաթղթում ասվում է, որ ակցիայի անցկացման մասին ծանուցում չի ստացվել, այսինքն՝ այն չի համաձայնեցվել տեղի իշխանությունների հետ օրինական կարգով։ «Տեղակտվության մասին» օրենքի համաձայն՝ այդ դեպքում կարելի է արգելափակել կայքը, որը մանրամասներ է բերում այդպիսի անհամաձայնեցված ակցիայի անցկացման ժամանակի ու վայրի մասին։