Երեւանում երեկ՝ ապրիլի 26-ին, ձերբակալվել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի աշխատակից: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
ԵՄ հայաստանյան պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կասկածվում է հափշտակություն կատարելու մեջ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք: