News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վճռաբեկ դատարանը մերժել է 2015-ի հունվարին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված հայցը ։

Ինչպես NEWS.am –ի թղթակցին հայտնել է իրավապաշտպան, տուժած կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, Վճռաբեկ դատարանի որոշման մասին այսօր է հայտնի դարձել։ «Դատարանը հայցը չհիմնավորված է համարել»,- նշել է Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը հավելել է, որ քանի որ դրանով հայաստանյան դատական ատյանները սպառվում են, իրենք մտադիր են դիմել ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարան է ուղարկվել միանգամից երկու հայց՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի ու փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից։ Պարզվել է, որ երկրորդ բողոքն էլ է նույն ճակատագրին արժանացել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ իրենց մտադիր են դիմել Սահմանադրական դատարան ու ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների սպանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ու տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Արթուր Սաքունցը: Ավելի ուշ ներկայացվել է Պերմյակովի հայտարարությունն այն մասին, որ հրաժարվում է բողոքից եւ չի ցանկանում ներկա գտնվել դատարանում: Արդյունքում Վերաքննիչ դատարանը քննել է տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները: Մի դեպքում խոսքը վնասի փոխհատուցման, մյուս դեպքում՝ գործի կրկնակի քննության մասին էր:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է: Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Նա ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ ավտոմատ տանելով: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին եւ մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի հավաստմամբ՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել: Գնդակահարելով ընտանիքին՝ Վալերի Պերմյակովը փոխել է հագուստը եւ փախուստի դիմել՝ տանից տանելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Միաժամանակ, անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահը հայտնաբերել է «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Օգոստոսի 23-ին էլ Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության (104 հոդվածի 2-րդ մասի 5 եւ 8 ենթակետեր), ավազակային հարձակման (175 հոդվածի 2-րդ մասի 3 եւ 4 ենթակետեր), ապօրինի սահմանահատման համար (34-329 հոդվ., 1-ին մաս): Դատարանի վճռով Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ