News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մաֆիոզ խմբավորումներից մեկի պարագլուխ Քուրշադ Յըլմազը հայտարարել է, թե 2005 թվականին գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն իրեն առաջարկել է սպանել Հրանտ Դինքին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատախազին տված ցուցմունքում Քուրշադ Յըլմազը պատմել է, թե գյուլենականները ցանկացել են, որ ինքը նաեւ գյուլենականների մաֆիոզը լինի։  «Գյուլենականներից Իսմաիլ Է․-ն, ով համարվում էր գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն, ինձ ասաց, որ պետք է սպանել Դինքին, քանի որ նա ցանկանում է Թուրքիայում հայկական լոբբի ստեղծել։  Նա ասաց, որ եթե ես կազմակերպեմ սպանությունն ու հանձնեմ սպանողին, ինձ վնաս չի լինի։ Երբ ես չընդունեցի այդ առաջարկը, նրանք իմ ու իմ ընկերուհու դեմ թակարդներ լարեցին»,-ասել է Քուրշադ Յըլմազը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ