News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սան Դիեգոյից հայազգի գիտնական Արդեմ Պատապուտյանը ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։

Պատապուտյանը հետազոտություններով է զբաղվում Սան Դիեգոյի Սկրիպսի ինստիտուտում կենսաբժշկության ոլորտում։ Մասնավորապես նա ուսումնասիրում է, թե ինչպես են բջիջները «զրուցում իրար հետ» ու ազդանշաններ ուղարկում մարմնի ներսում։ Նրա լաբորատորիան աշխատում է մարդու սենսորային կենսաբանության հարցերի շուրջ։

«Ինձ համար մեծ պատիվ է ակադեմիայի կողմից ճանաչված լինելը, առավել եւս որ հիմա գիտության նկատմամբ ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունն ավելի շատ է, քան երբեւէ»,- ասել է գիտնականը։

Պատապուտյանը դարձել է Ակադեմիայի 84 նոր անդամներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ