News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը շարունակում է վերականգնողական բուժում ստանալ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Շուրջ մեկ տարի հոսպիտալում բուժվելուց հետո Ավետիսը մեկնել էր Մոսկվա, որտեղ 3 ամիս բուժում ստանալուց հետո վերադարձել է Երեւան: Ավետիսի մոր՝ տիկին Սոնյայի խոսքով, օրեցօր դրական փոփոխություն են նկատում:

«Ձեռքերը սկսել է շարժել, չնայած մատերը դեռ չի կարողանում շարժել: Հիմա մասնագետներն ամեն ինչ անում են, որ կարողանա ինքնուրույն քայլել, ոտքերը շարժում է, մեր օգնությամբ մի քիչ քայլում է, բայց այնպես չէ, որ կարող է միայնակ հենակներով շարժվել»,- ասաց տիկին Սոնյան:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից 2016թ. ապրիլի 4-ին ստացել էր համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:

Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով: Դեպքից հետո ընտանիքը վերադարձել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ