News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

29-ամյա Հովհաննես Նիկողոսյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Լուսինե Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

NEWS.am-ի հետ զրույցում «Ստեփան Բաղդասարյան» ԱՁ-ում աշխատող Լուսինե Խաչատրյանի պաշտպան Մնացական Ղազարյանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալը բժշկական սխալ չի թույլ տվել եւ չէր էլ կարող թույլ տալ, քանի որ որեւէ բուժում չի նշանակել, դինամիկ հսկողություն չի իրականացրել, ընդամենը մեկ անգամ սոնոգրաֆիա է արել:

«Իմ պաշտպանյալն էնդոկրինոլոգ չէ եւ ինսուլինը հանելու առաջարկ չի արել: Լուսինե Խաչատրյանը որեւէ առնչություն չի ունեցել տուժողի հետ, ընդամենը մի անգամ սոնոգրաֆիա է արել»,- ասաց պաշտպանը:

Տուժող Հովհաննես Նիկողոսյանը տառապում էր շաքարախտով, բուժվելու նպատակով դիմել էր բուսաբույժ Ստեփան Բաղդասարյանին, որն էլ խոստացել էր հանել ինսուլինն ու բույսերով բուժել նրան: Շուրջ 2 ամիս բուժում ստանալուց հետո Հովհաննեսի մոտ հայտնաբերվել է լյարդի թունավոր բորբոքում եւ 2014 թ. հոկտեմբերի 6-ին նա մահացել է։

«Իրավապահ մարմինների բացթողումն է, որ Լուսինե Խաչատրյանին է մեղադրանք առաջադրվել: Տուժողը 5 կայացած բուժհիմնարկներում բուժվել է, հզոր բուժհիմնարկներ էին, իրավապահներն էլ թույլ օղակի վրա են գնացել եւ Լուսինե Խաչատրյանին մեղադրանք առաջադրել»,- ասաց Մնացական Ղազարյանը:

Նախաքննությունը, ըստ պաշտպանի, անցել է բացթողումներով եւ սխալներով: Նշենք, որ գործն արդեն դատարանում է: Ամբաստանյալի կարգավիճակում միայն Լուսինե Խաչատրյանն է, որը 29 տարվա մասնագետ է. «Իմ պաշտպանյալը պետք է արդարացվի: Նա էնդոկրինոլոգ չի, տուժողի ինսուլինը չի հանել, Ստեփան Բաղդասարյանին զգուշացրել է, որ հիվանդի վիճակը վատանում է, պետք է տեղափոխել պետական բուժհիմնարկ: Տուժողին էլ է հորդորել դիմել հիվանդանոց»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լուսինե Խաչատրյանը մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է իր մոտ բուժօգնության դիմած Հովհաննես Նիկողոսյանի մահը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ