News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի առաջարկած միջոցառումները ստեղծված իրադրությունում անհրաժեշտ ու պարտադիր են։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Հինգշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան կվերանայի Անկարայի նկատամամբ տնտեսական քաղաքականությունը, վարկային, ներդրումային ծրագրերը՝ Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալության պատճառով։

«Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի ներկայացրած միջոցառումները Թուրքիայի նկատմամբ անհրաժեշտ ու պարտադիր են»,- Twitter-ի իր էջում Մերկելի խոսքերը մեջբերել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը։

Երեքշաբթի Թուրքիայի դատարանը Amnesty International-ի թուրքական գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերի ու եւս հինգ իրավապաշտպանների կալանավորելու վճիռ է կայացրել։ Նրանց թվում է նաեւ գերմանացի Պետեր Շթոյդթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ