News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոսկիով արկղը բրիտանացի սուզորդները հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների գերմանական բեռնատար նավի մեջ: Նավը հայտնաբերվել է Իսլանդիայի ափերի մոտ: Հնարավոր է, որ ոսկին նացիստներին է պատկանել: Ոսկու արժեքը կարող է մինչեւ 100 մլն դոլար կազմել, հայտնում է Daily Mail պարբերականը:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ բրիտանական Advanced Marine Services ընկերության անդամները SS Minden նավում 4 տոննա ոսկի են գտել, որը ենթադրաբար վերցվել է հարավամերիկյան բանկերից: Նշվում է, որ նավը Գերմանիա էր ուղեւորվում Բրազիլիայից եւ խորտակվել է 1939 թվականի սեպտեմբերին Իսլանդիայի ափից մոտ 190 կմ հեռավորությամբ:

Ընկերությունը Իսլանդիայի կառավարությանն է դիմել նավում անցք բացելու խնդրանքով, որպեսզի հանի ոսկիով արկղը: Ինչպես նշում է Sun պարբերականը, ծառայությունը ցանկանում է ոսկին Բրիտանիա տանել:

Ավելի վաղ Իսլանդիայի առափնյա պահպանությունը խմբի անդամներին մեղադրել է, որ նրանք նավի բեկորները փնտրում են առանց Իսլանդիայի իշխանությունների համապատասխան թույլտվության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ